Թեմա - Գույքային և տնային ունեցվածքի ապահովագրություն

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2200 դրամ

Առարկա - Ապահովագրություն

Էջեր - 11

Բովանդակություն
Ներածություն
Գույքային ապահովագրության առանձնահատկությունները
Գույքի և տնային ունեցվածքի ապահովագրություն
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Կիրակոսյան Կ. «Ապահովագրական գործ», Երևան 2011,
2. Ճուղուրյան Ա., Աբգարյան Կ. «Ապահովագրական գործ», Երևան, 2007,
3. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, 1998 թ.,
4. Абрамов В.Ю. Страхование: теория и практика. - М.: "Волтерс Клувер", 2005,
5. Смирнова М.Б. "Страховое право": М., ЗАО Юстицинформ, 2007.,
6. http://www.insurance.am
7. http://www.avant-guard.am

Հատված

Գույքային ապահովագրությունն իրենից ներկայացնում է ապահովագրողների և ապահովադիրների միջև ապահովագրական ծառայությունների մատուցման հարաբերությունների մի համակարգ, երբ ապահովադիրների գույքային շահերի պաշտպանությունը կապված է գույքին տիրապետման, օգտագործման կամ տնօրինման հետ: Գույքային ապահովագրության գծով ապահովադիրներ կարող են լինել իրավաբանական և ֆիզիկական անձինք:
Ապահովագրության այս տեսակի իրականացման ընթացքում գույք հասկացության տակ անհրաժեշտ է նկատի ունենալ ոչ միայն կոնկրետ առարկան կամ իրը, այլ նաև իրերի, առարկաների և ապրանքների խմբեր:
Գույքային ապահովագրության համընդհանուր դասակարգում գոյություն չունի: Այնուամենայնիվ, ընդունված է առանձնացնել գույքային ապահովագրության հետևյալ հիմնական տեսակները.
գույքի (ունեցվածքի) ապահովագրություն հրդեհից և այլ ռիսկերից,
բեռների ապահովագրություն,
տրանսպորտային միջոցների ապահովագրություն,
տեխնիկական ռիսկերի ապահովագրություն,
ավիացիոն ռիսկերի ապահովագրություն,
գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրություն:
Բնակարանի ապահովագրությունը, որը հայտնի է նաև վնասի ապահովագրություն կամ բնակարանի սեփականատիրոջ ապահովագրություն անվանումներով, գույքի ապահովագրության մի տեսակ է, որը ծածկույթ է ապահովում մասնավոր բնակարանների համար: Բնակարանի ապահովագրության պայմանագիրը ներառում է տարբեր վնասների ծածկույթ, որոնք կարող են պատճառվել բնակարանին, ինչպես օրինակ բնակարանի շահագործումից կորուստը, այլ անձանց կողմից հասցված անձնական ունեցվածքի վնասները, ինչպես նաև սեփական պատաս-խանատվության ապահովագրությունը այն վնասներից, որոնք կարող են տեղի ունենալ բնակարանում: Սա բազմապատկված-գծով ապահովագրության տեսակ է, որը ներառում է և գույքի, և պատասխանատվության ծածկույթներ` միասնական հավելա-վճարով, ինչը նշանակում է, որ հավելավճարը վճարվում է բոլոր ռիսկերի համար:
Գույքային ապահովագրության նպատակը վնասի հատուցումն է: Այդ կապակցությամբ ապահովագրության այս տեսակի համար խիստ կարևորվում է ապահովագրվող գույքի գնահատումը և ապահովագրական գումարի սահմանումը:
Ապահովագրական գումարը կամավոր ապահովագրության դեպքում ապահովադրի և ապահովագրողի համաձայնությամբ է որոշված, իսկ պարտադիր ապահովագրության դեպքում՝ օրենքով որոշված դրամական արտահայտությամբ այն գումարն է, որի սահմաններում ապահովագրվում է ապահովագրության օբյեկտը: Ապահովագրական արժեքը գույքային ապահովագրության պայմանգրի կնքման պահին գույքի իրական (շուկայական) արժեքն է: Անհրաժեշտ է նշել, որ ապահովագրական գումարը չի կարող բարձր լինել գույքի ապահովագրական արժեքից: Հակառակ դեպքում, ստեղծվում է մի իրավիճակ, որն ապահովագրողին դրդում է հակօրինական քայլերի` ապահովագրական հատուցում ստանալու համար, որը գերազանցում է գույքի իրական արժեքը:

Պատվիրել այս աշխատանքը