Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2600 դրամ
Առարկա - Միջազգային հարաբերություններ
Էջեր - 13
Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովը և նրա կողմից ընդունված հիմնական փաստաթղթերը
Եզրակացություն
2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ՌԱՍԱՅԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁևԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ, (21 դեկտեմբերի, 1965թ.), http: //www.un.am/res/UN%20Treaties/III_2.pdf
3. ՌԱԵՀ-Ի ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ (մշտադիտարկման հինգերորդ փուլ) Ընդունվել է 2016թ. հունիսի 28-ին Հրապարակվել է 2016թ. հոկտեմբերի 4-ին, https: //www.coe.int/t/dghl/monitoring/ecri/Country-by-country/Armenia/ARM-CbC-V-2016-036-ARM.pdf,
4. ՊԱՅՔԱՐ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՌԱՍԻԶՄԻ, ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ, ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԽՈՍՔԸ, 21.10.2013, http: //mfa.am/hy/speeches/item/2013/10/21/sg_coe_conf_sp/
5. Իրավական պաշտպանության եղանակները խտրականության գործերով, ՁԵՌՆԱՐԿ, Եվրոպայի խորհուրդ, 2015թ., https: //rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=090000168048a700
«Խտրականություն» տերմինն առաջացել է լատինական «discrimire» բառից, որը նշանակում է «առանձնացնել, տարբերել, տարբերակել»: Խտրականությունը էապես նման իրավիճակում որոշակի հատկանիշներով օժտված անձանց նկատմամբ տարբերակված վերաբերմունքի դրսևորումն է՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքի կամ ողջամիտ բացատրության: Այն դրսևորվում է մարդկանց նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքով նրանց ռասսայի, մաշկի գույնի, ազգային կամ սեռական պատկանելության, սեռական կողմնորոշման, քաղաքական կամ կրոնական հայացքների, լեզվի և այլ պատճառներով: Խտրականությունը գոյություն ունի ամենուր, և, չնայած խտրականության դեմ արգելքն ամրագրված է միջազգային փաստաթղթերում ու օրենսդրական ակտերում, ուղղակի խտրականությունը, անուղղակի խտրականությունը, խտրականության հրահրումը, ենթադրության վրա հիմնված խտրականությունը և ատելության կոչերը շարունակում են մնալ խտրականության հիմնական տեսակները, և խտրականության շարունակում են ենթարկվել երեխաները, կանայք, մեծահասակները, հաշմանդամություն ունեցող անձինք, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողները, ազգային և կրոնական փոքրամասնությունները, տարբեր քաղաքական հայացքներ ունեցող և այլ մարդիկ:
Խտրականության հետևանքով մարդիկ հնարավորություն չեն ունենում լիարժեք կերպով օգտվել սեփական իրավունքներից և ազատությունից կամ իրագործել դրանք: Խտրականությունը ազդում է հասարակության լայն շերտերի վրա, ինչն էլ հանգեցնում է նախապաշարմունքի կամ կանխակալ վերաբերմունքի ձևավորմանը:
Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովը /ՌԱԵՀ/ ռասիզմի, հակասեմիտիզմի, քսենոֆոբիայի և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից անհանդուրողականության մոնիտորինգի մարմին է, որը ստեղծվել է 1993 թվականին Եվրոպայի Խորհրդի պետություների ղեկավարների ընդունած որոշման համաձայն: Հանձնաժողովը բաղկացած է փորձագետներից՝ ԵԽ յուրաքանչյուր անդամ-երկրից մեկ հոգի: Այսինքն այն մարդու իրավունքների մոնիտորինգի անկախ մարմին է մասնագիտացած ռազիզմի և անհանդուժողականության հետ կապված հարցերի գծով։
Այն կազմված է անկախ և անկողմնակալ անդամներից, որոնք առաջադրվում են իրենց բարոյական հեղինակության և ռասիզմի, օտարատյացության, հակահրեականության և անհանդուրժողականության հետ կապված գործերում հանրահայտ փորձառության հիման վրա։