Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ
Գին - 42500 դրամ
Առարկա - Հանրային կառավարում
Էջեր - 85
Գլուխ 1. Պետական կառավարման բովանդակությունը և արդյունավետության գնահատումը
1.1.Պետական կարավարման էությունը և խնդիրները
1.2 Պետական կառավարման արդյունավետության գնահատման մեթոդաբանությունը
Գլուխ 2. Պետական կառավարումը ՀՀ-ում 1990-2000թթ.
2.1 Օրենսդիր մարմինը ՀՀ-ում 1990-2000թթ.
2.2 Գործադիր մարմինը ՀՀ-ում 1990-2000թթ.
Գլուխ 3. Պետական կառավարման համակարգի (ձևի) կերպափոխումը
3.1 Պետական կառավարման համակարգի գործադիր իշխանության կառուցվածքային բարեփոխումները
Եզրակացություն
2. ՀՀ Գերագույն Խորհրդի տեղեկագիր, N 18, հոդված 390:
3. Հայաստանի Հանրապետության գործող օրենքների ժողովածու (1990−1995 թթ.), Երեւան, 1995,
4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Երեւան, Մխիթար Գոշ, 1997
5. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ, Երեւան, Տիգրան Մեծ, 2002:
6. ՆերսեսյանցՎ. Ս.,Իրավունքի և պետության տեսություն, Երևան, Նաիրի, 2001,
7. Խրոպանյուկ Վ. Ն., Պետության և իրավունքի տեսություն, Երևան, 1997,
8. Մեղրյան Գ. Բ., Պետությունը որպես քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտ, Երևան, 2001,
9. Քալաշյան Վ., Պետական կառավարման համակարգի զարգացման հեռանկարները և առաջնահերթությունները, Երևան, Նորավանք, 2002,
10. Յու.Մ. Սուվարյան, Մ.Խ. Չոբանյան, Տնտեսության տարածքային կառավարման մեթոդաբանությունը եւ հիմնախնդիրները. - Եր.: ԱՌՏ, 2007,
Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումներն անհնար է իրականացնել առանց կառավարման արդյունավետ համակարգի ձեւավորման: Ժամանակակից պետական կառավարման արդյունավետ համակարգը նշանակում է կառավարել պետական միջոցները գործարարության օրենքներով, խնայել յուրաքանչյուր լուման` հետեւողականորեն բարձրացնելով գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը: Անհրաժեշտ է հստակ ձեւակերպել ցանկալի արդյունքները եւ հնարավոր դարձնել դրանց կատարման հսկողությունը: Հանրային ներդրումների արդյունավետությունն ու պետական հատվածում բարձր արտադրողականությունը վաղուց դարձել են առաջնահերթություններ, որոնք պահանջում են պետական կառավարման համակարգի բարելավում` կորպորատիվ կառավարման կանոնների որդեգրմամբ:
Պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումների շնորհիվ վերջին տարիներին ձեռք բերվեցին որոշակի արդյունքներ, որոնք ապահովեցին որոշակի առաջընթաց, հատկապես՝ պետական կառավարման առանձին մարմինների վերակազմակերպման գործընթացներում եւ քաղաքացիական ծառայության ներդրման բնագավառում: Նախարարությունները ներկայում իրականացնում են իրենց բնագավառի քաղաքականության ձեւավորման, մոնիթորինգի եւ համակարգման գործառույթները, իսկ ծառայությունների մատուցման եւ կանոնակարգման գործառույթների իրականացման իրավասությունները հիմնականում փոխանցվեցին նախարարություններում առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով ստեղծված գործակալություններին եւ տեսչություններին: