Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ
Գին - 25000 դրամ
Առարկա - Հայոց լեզու
Էջեր - 50
1. Համանունությունը հայերենում
2. Բառային համանունները հինգերորդ դարի մատենագրության մեջ
3. Խոսքի մասերի փոխանցման հետևանքով առաջացած համանուն բառաձեվեր
Եզրակացություն
2. Աբրահամյան Ա., Հայերենի քերականական համանունության շուրջը // ՊԲՀ, Երևան, 1974, N 1:
3. Ագաթանգեղոս, Պատմութիւն հայոց, Տփղիս, 1909:
4. Աղայան Էդ., Լեզվաբանության հիմունքներ, Երևան, 1987:
5. Աղայան Էդ., Ընդհանուր և հայկական բառագիտություն, Երևան, 1984:
6. Ասատրյան Մ., Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանության հարցեր, հ. Բ, Երևան, 1973:
7. Եզեկյան Լ., Հայոց լեզվի ոճագիտություն, Երևան, 2003:
8. Եղիշէ, Վասն Վարդանայ և հայոց պատերազմին,
9. Խորենացի Մ., Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն հայոց, Տփղիս, 1913:
10. Մալխասեանց Ստ., Գրաբարի հոլովումը, խոնարհումը եւ նախդիրները, Թիֆլիս, 1891:
«Բառերն ու նրանց նշանակությունները ապրում են ոչ թե իրարից անջատ կյանքով, այլ անկախ մեր գիտակցությունից միավորվում են տարբեր խմբերի մեջ: Ընդ որում` խմբավորման համար հիմք է ծառայում նմանությունը կամ ուղղակի հակադրությունն ըստ իմաստի»:
Հատկանշվելով երկու հիմնական՝ արտաքին–հնչյունական և ներքին–բովանդակային կողմերով՝ բառերը սերտորեն կապված են իրար հետ: Լեզվաբանական գիտությունը, որ հսկայական նվաճումներ է ձեռք բերել հատկապես 20–րդ դարում, հատուկ քննությամբ պարզել ու հաստատել է, որ ըստ ձևի և իմաստի բառերը բաժանվում են խմբերի, որոնք լինում են չորս տեսակ՝ համանուններ, հոմանիշներ, հականիշներ և հարանուններ: Բառերի այս տեսակները ոչ թե սոսկ ձևով են որոշվում կամ սոսկ իմաստով, այլ դրանց միասնությամբ: Բառերի ձևաիմաստային այս խմբերը որոշակի ընդհանրություններ ու տարբերություններ են երևան հանում միմյանց նկատմամբ: Այդպիսով պարզ են դառնում տարբեր բառերի, բառախմբերի միջև դրսևորվող կապերն ու հարաբերությունները:
Բառապաշարը չափածո խոսքի և ընդհանրապես բանարվեստի լեզվական հիմնական ատաղձն է: Ըստ ձևաիմաստային հատկանիշների` բառապաշարը դասակարգվում է հետևյալ խմբերի` հոմանիշներ, հականիշներ, համանուններ և հարանուններ: