Տեսակ - Դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներ
Գին - 26000 դրամ
Առարկա - Միջազգային հարաբերություններ
Էջեր - 52
Գլուխ 1. Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ՀՀ ճանաչումը և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը
Գլուխ 2. Հայ-իրանական քաղաքական հարաբերությունները
Գլուխ 3. Հայաստան-Իրան առևտրատնտեսական կապերը և նրանց դերը երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների զարգացման գործում
Եզրակացություն
2. Համաձայնագիր ՀՀ և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ապրանքների փոխադրման և ուղևորությունների ընդարձակման և ծավալման նպատակով, ուժի մեջ է մտել 1992 թվականի փետրվարի 9
3. ՀՀ Մեղրու շրջանի և ԻԻՀ Մարանդի գավառի միջև սահմանային առևտրի վերաբերյալ համաձայնագիր, 1994թ. մայիսի 31
4. Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին համաձայնագիր,
5. ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև,
6. Համատեղ հայտարարություն, ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության և բարիդրացիության մասին, http://mfa.am/hy/country-by-country/ir/
7. Բայբուրդյան Վ, Իրան-Ադրբեջան. հարևաննե՞ր թե աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական ախոյաններ, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդները հատ. XXII, ՀՀ ԳԱՄ Արևելագիտության ինստիտուտ, Երևան, 2003
8. Բայբուրդյան Վ, Պարսիկ պատմաբանները Հայոց ցեղասպանության մասին, Միհր, Երևան, 2005,2(53),
...
Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության միակ հարևանն է, որի հետ մեր երկիրը չունի ոչ մի տեսակի կոնֆլիկտ: Իրանի հարավկովկասյան քաղաքականության կարևոր ուղղություն է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Հայաստանն ու Իրանը սահմանակից պետություններ են, որը կարևոր գործոն է ոչ միայն առևտրական-տնտեսական հարաբերությունները զարգացնելու, այլև երկկողմանի հուսալի անվտանգությունն ապահովելու բնագավառում: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ նրանց սահմանները խաղաղության ու բարեկամության սահմաններ են: Այդ իսկ պատճառով էլ ՀՀ հետ դիվանագիտական հարաբերութ-յուններ հաստատելու օրվանից Թեհրանը նրա հետ միջպետական հարաբերություններին տվեց առաջնայնություն և մեծ կարևորություն: Իրանի ղեկավարության համար կարևոր է այն, որ ՀՀ-ը Իրանի միակ սահմանակից քրիստոնյա պետությունն է և նրա հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ Իրանը կարող է ցույց տալ, թ»ինչպես է կիրառում քաղաքակրթությունների երկխոսության սկզբունքը:
Իրանը Հայաստանի համար արտաքին աշխարհ դուրս գալու իրական և բացառիկ հնարավորություն է: Հայաստանի երրորդ Հանրապետության արտաքին քաղաքականության, մասնավորապես սահմանակից հարևան ԻԻՀ-ի հետ միջպետական հարաբերությունների հաստատման ու զարգացման ընթացքի ուսումնասիրումը կարևորագույն նշանակություն ունի ՀՀ արտաքին քաղաքականության ուղղությունների և տնտեսական զարգացման հեռանկարների առումով: