Թեմա - Էդգար Պո Ոսկե Բզեզը

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 3200 դրամ

Առարկա - Արտասահմանյան գրականություն

Էջեր - 16

Բովանդակություն
Ներածություն
1. Էդգար Պո նովելիստը և պոետը
2. «Ոսկե բզեզ» նովելը՝ Էդգար Պոյի ստեղծագործական գլուխգործոցը
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. История американской литературы Под ред Н. И. Самохвалова. Учеб. пособие для студентов фак-тов иностр. яз. пед. ин-тов, ч. І. - М.: «Просвещение», 1971.— 344 с.
2. Ковалев Ю.В. Эдгар Аллан По. Новелист и поэт: Монография. – Л.: Худож. лит.,1984. – 296 с.
3. История зарубежной литературы XIX века Учеб. для филол. спец. вузов / В. Н.Богословский А. С. Дмитриев, Н. А. Соловьева и др.; Под ред Н. А. Соловьевой.— М.: Высш. шк., 1991.— с.373
4. . По Эдгар Избранное: Стихотворения, Проза, Эссе: Пер. с англ./ Вступ. Статья и коммент. Г.Злобина. –М.: Худож. лит.,1984. – 704 с.
5. Райнов Б. Черный роман М., 1975,
6. Николюкин А. Н. Эдгар Аллан По // Американский романтизм и современность. — М.: Наука, 1968. — 411 с.
7. հեղինակ՝ Էդգար Ալլան Պո թարգմանիչ՝ Ա․ Հովհաննիսյան http://grapaharan.org/index.php/%D5%88%D5%BD%D5%AF%D5%A5_%D5%A2%D5%A6%D5%A5%D5%A6%D5%A8

Հատված

Ամերիկացի գաղութատերերի ազատագրական պայքարը XVIII դարի վերջին և Եվրոպայում առաջացած XVIII և XIX դարի առաջին կեսին առաջացած հեղափոխական ցնցումները պահանջում էին ավելի նոր և համարձակ գրականություն:Այդ գրականությունը պետք է լիներ այնպիսին, որ կարողանար արտահայտել հեղաշրջման մեծությունն ու ողբերգությունը: Կարողանար արտահայտել և բավարարել նոր գաղափարներ ունեցող հասարակության հոգեկան չափանիշները, գեղագիտական իդեալներն ու սովորույթները:
XIX դարի առաջին կեսին ամերիկյան գրականության հիմնական ուղղությունը ռոմանտիզմն էր: Այս գրական ուղղությունը արտացոլում էր ժամանակի ամերիկյան հասարակության դեմքը: Ամերիկյան ռոմանտիկական գրականությունը եվրոպականի նման ունի նույն պատմական շարժառիթները, էսթետիկական հիմքերը և մեթոդը: Ամերիկյան ռոմանտիզմին հարկավոր էր հասկանալ և ներկայացնել նոր և շատ խառնիճաղանջ մի աշխարհ: Հասկանալ և արտացոլել նոր կազմավորված մարդկային հարաբերությունները, հրաժարվել անցյալից և հաստատել նոր չափանիշներ: Վերը թվարկված չափանիշները հաստատելը այս՝ ռոմանտիզմի ժանրի, գրողների համար շատ դժվարին գործ էր: Այս ժանրում ստեղծագործող գրողները պետք է համեմատեին ոչ վաղ անցյալի բարքերը նոր ստեղծված ներկայի հետ: Նրանց առաքելությունն էր ստեղծել նոր, ժամանակաին համահունչ հեղափոխական պայքարող կերպարներ:
Անցյալում եղած պատումի հուզումնալից լիրիզմը վերածվում է գրողի համար՝ հանուն ճշմարտության գաղափարների պաշտպանության, իսկ ռոմանտիզմի գրականության միտումները դառնում են հասարակական ցնցումների արձագանքը:
Միացյալ Նահանգների բարձր հասարակության չոր գործնականությունը հեռացնում է ռոմանտիկ գրականությունը իրենից: Ռոմանտիկ գրականությանը հատուկ էր անտեսել մատերիալիստական աշխարհը և հակադրելով իրականին փոխարինել այն աբստրակտ կատարելությամբ: Ռոմանտիկները փնտրում են իրենց համար կատարյալը, իրականությունից դուրս աշխարհում՝ հրաժարվելով անպիտան բուրժուական հասարակության իրական աշխարհից նրանք ստեղծում են մի նոր, հորինված աշխարհ՝ իրենց երազածը: Ռոմանտիզմի գրականության ստեղծագործություններում կատարվող իրադարձությունները վեր են իրական կյանքում կատարվող իրադարձություններից:

Պատվիրել այս աշխատանքը