Թեմա - Դանիել Վարուժանի կյանքի արտացոլումը նամակներում

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2400 դրամ

Առարկա - Հայ գրականություն

Էջեր - 12

Բովանդակություն
Ներածություն
Դանիել Վարուժանի կյանքի արտացոլումը նամակներում
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Աղաբաբյան Ս., Ժամանակակիցներ և դասականներ, Երևան, 1986:
2. Դանիել Վարուժանի անտիպ նամակներից, «Պատմա-բանասիրական հանդես», Երևան, 1977, N 4:
3. Դանիել Վարուժան, Երկեր, Երևան, 1984:
4. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965:
5. Թամրազյան Հ., Հայ քնարերգուներ, գիրք Ա, Երևան, 1996:
6. Հայ դասական գրողները: Դանիել Վարուժան, Երևան, 2008:
7. Սարինյան Ս., Դանիել Վարուժան// «Պատմա-բանասիրական հանդես», Երևան, 1974:

Հատված

Դանիել Վարուժանի նամականին կազմում է նրա թողած գրական աշխարհի կարևոր էջերից մեկը: Այդ նամակներից շատերում արտացոլված են բանաստեղծի կյանքը, տագնապները, սարսափները, հույսերն ու երազանքները: Նամակները նաև սև օրերի պատկերներ են, ճշմարիտ, փաստացի օրագրություն, որը, սակայն, գրողի տաղանդի յուրահատկության շնորհիվ հնչում է որպես բանաստեղծական դրամա: Այս կյանքը` նամակներում, նույնքան հարազատ ու բնական արտացոլվել է նաև Վարուժանի պոեզիայում:
ևրոպայում համալսարանական կրթություն ստացած, համաշխարհային ու հայ դասական արվեստը յուրացրած, բանվորական-ազատագրական շարժումներով ոգևորված բանաստեղծ Դանիել Վարուժանը հայ գրական-հասարակական կյանքում բերեց նոր աշխուժություն ու շարժում: Նա նոր խոսք ասաց պոեզիայում, հնչեցրեց ազգային -ազատագրական պայքարի երգը: Մարդկային կեղծիքի, մանր ու ճղճիմ կրքերի դեմ երգեց ուժի և գեղեցկության, հողի ու աշխատանքի գովքը:
Դանիել Վարուժանը (ծնվել է 1884 թվականին Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում: Գրաճանաչ է դարձել գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակել է Պոլսում: Պոլսի բարդ մթնոլորտը շատ բան է տվել Վարուժանին: Երկու տարի սովորել է Սագըղ Աղաճիի Մխիթարյան կաթոլիկական նախակրթարանում, այնուհետև` Քաղկեեդոնի վարժարանում: Վարուժանը հատկապես առաջ է գնում հայագիտության, լեզվի, մատենագիտության մեջ: Նույն տարիներին սկսում է հաջողությամբ սովորել նաև օտար լեզուներ և հասնում է մեծ արդյունքի: Վարուժանը տեսել է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը, հոր բանտարկությունը, պանդուխտների տառապալի կյանքը:
1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը: Բանաստեղծին հետաքրքրում են Վերածնության շրջանի արվեստի գործերը: Նա հափշտակությամբ տարվել է նշանավոր գրողների երկերով: -Վենետիկում ձևավորվեցին գրական-քաաքական Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը: Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները` պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով: Նրա` որպես բանաստեղծի ձևավորման գործում Վենետիկը նույնպես վճռական նշանակություն ունեցավ: Այդ տարիների համար ինքը` բանաստեղծը, կարևորում էր ազդեցության և ուսումնառության երեք հիմնական գործոն` Ալիշանի շունչը, իտալական գրականությունն ու արվեստը, Վենետիկ քաղաքը. «Վենետիկը կգունագեղե հոգիս. հոն առանց պատկերի անկարելի կըլլա ինշի խորհիլն իսկ. արվեստս փրկված է»:

Պատվիրել այս աշխատանքը