Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2600 դրամ
Առարկա - Պատմություն, պետության և իրավունքի տեսություն
Էջեր - 13
Իբերիական թագավարությունը և Հռոմը I - II դդ.
Եզրակացություն
• Մելիքսեթ-Բեկ Լ., «Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին», Երևան, 2013:
• Бахтадзе М., Вачанадзе М., “История Грузии (с древнейших времен до наших дней)”, Тбилиси, 1962.
• Teodore Dowling, «The Sketches of Georgian Church History», Adamant Media Corporation, 2003.
• “Императорский легат: Корбулон и Армения” – http: //roman-glory.com/03-05-07 (22. 03. 2007)
Նոր հազարամյակի սկիզբը նպաստավոր պայմաններ ստեղծեցին Քարթլիի (Իբերիայի) թագավորության ձևավորման ու զարգացման համար, որն առաջին հերթին պայմանավորված էր միջազգային ասպարեզում ուժերի նոր վերադասավորմամբ: Դեռևս Ք.ա. 30 թ-ին Հռոմեկան հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ: Դրան հաջորդեց նոր` Հռոմեական կայսրության դարաշրջան, որի գլուխ կանգնած էր Օկտավիանոս կայսրը, ով Ք.ա. 27 թ-ին ընդունեց «Օգոստոս» պատվանունը, որը նշանակում էր «սրբազան», բարեպաշտե: Օգոստոս կայսրը հրաժարվեց ակտիվ քաղաքականություն իրականացնել Ասիայում, որպեսզի կարողանա պահպանել կայսրության մյուս նվաճված տարածքները: Դրա մասին են վկայում այդ ժամանակ Հռոմեական կայսրության կազմում գտնվող Սիրիա պրովինցիայում ընդամենը 4 հռոմեական կայազորային լեգեոնները:
Օգոստոս կայսրն Արևելքում բավարարվեց միայն Միջագետքի արևմտյան սահմանների, Մեծ Հայքի, Վիրքի և Աղվանքի հպատակեցմամբ: Օգոստոսի հաջորդը` Տիբերիոս կայսրը (Ք.հ. 14 – 37 թթ.) ակտիվ մասնակցություն էր ունենում Արևելքում տեղի ունեցող բոլոր գործընթացներին: Այդ ժամանակ, իսկ ավելի ճիշտ` 35 թ-ին Պարթևստանում շահի դեմ ապստամբություն բռնկվեց: Ապստամբների խնդրանքով Տիբերիոս կայսրը Պարթևստանի տապալված շահի փոխարեն ուղարկեց Հռոմում գտնվող պարթև թագաժառանգին` միաժամանակ նաև խնդրելով Քարթլիի թագավորի փոխօգնությունը: Քարթլիի արքան Մեծ Հայք ուղարկեց մի զորաբանակ, որը գլխավորում էր իր որդին` Փարսմանը: Հայաստանն այդ ժամանակ ենթարկվում էր Պարթևստանի թագավորությանը: Վրացիներին հաջողվեց հայկական գահին բարձրացնել վրաց թագաժառանգին և Փարսմանի եղբորը` Միհրդատ Իբերացուն:
Պարթևները փորձեցին վերանվաճել Մեծ Հայքը, սակայն վրացական զորաբանակին հռոմեական լեգեոնների օգնությամբ հաջողվեց ջախջախել և ետ շպրտել պարթևական զորքերը: Միհրդատ Իբերացուն հաջողվեց պահպանել իր գահը առ ժամանակ: Հռոմեական կայսրության և Պարթևական թագավորության միջև տեղի ունեցող պատերազմական գործողությունների ընթացքում Քարթլիի կամ Վիրքի թագավորությանն առավել ձեռնատու էր Հռոմեական կայսրության նման դաշնակիցը, որի շնորհիվ Վիրքը կկարողանար վերադարձնել իր բոլոր կորուսյալ տարածքները, որոնք նվաճվել էին դեռևս Տիգրան II Մեծի գահակալման տարիներին և շարունակում էին մնալ Մեծ Հայքի կազմի մեջ: