Թեմա - Ֆրանսիան IX - XI դդ.

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 3000 դրամ

Առարկա - Պատմություն, պետության և իրավունքի տեսություն

Էջեր - 15

Բովանդակություն
Ներածություն
1. Ֆրանսիան Կարոլինգյան հարստության վերջին ներկայացուցիչների օրոք
2. Ֆրանսիան Կապետինգյան հարստության օրոք (987 – 1328 թթ.)
3. Գյուղատնտեսությունը և գյուղացիության դրությունը Ֆրանսիայում X – XI դ.
4. Ֆեոդալական մասնատվածությունը Ֆրանսիայում XI դ.
5. Ֆրանսիայի քաղաքները IX – XI դդ.
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Սկազկին Ս., «Միջին դարերի պատմություն», հատ. I, Երևան, 1975:
2. Дюби Ж., «История Франции. Средние века», Москва, 2001.
3. Лебек С., «Происхождение франков». V - IX века, (Перевод В. Павлова), T. 1, Москва, 1993.
4. Менан Ф., Мартен Э., «Капетинги. История династии (987 – 1328 гг.)», СПб., 2017.
5. Поляк Г., «Всемирная история», Москва, 2003.
6. Пти-Дютайи Ш., «Феодальная монархия во Франции и в Англии X - XIII веков», Москва, 1938.
7. Рыжов К., «Генрих I Капетинг // Все монархи мира. Западная Европа», Москва, 1999.
8. Тейс Л., «Наследие Каролингов. IX — X века», Т. 2, Москва, 1993.

Հատված

Ինչպես պատմությունից է հայտնի, Ֆրանսիա անունով պետություն, որպես այդպիսին, ժամանակակից Ֆրանսիայի տարածքում մինչև X դարի վերջ դեռևս գոյություն չուներ: Սակայն կար պետություն, Ֆրանկական թագավորությունը, որը գոյություն է ունեցել 486 – 987 թթ.: Մերովինգյան և Կարոլինգյան հարստությունների տիրապետության օրոք Ֆրանկական թագավորությունը հզորացավ, կանխարգելեց Արաբակալ խալիֆայության (Կորդովայի) հետագա տեղաշարժը Պիրենյան թերակղզուց դեպի հյուսիս և հիմք ապահովեց հետագա Ֆրանսիայի ձևավորման համար: Ֆրանկական թագավորության մեծանուն արքա Կառլոս I Մեծի մահից հետո (814 թ.) իրավիճակը գնալով լարվեց թագավորության ներսում: Ֆրանկական թագավորությունում իրավիճակը հասավ իր կուլմինացիոն կիզակետին, երբ 840 թ-ին մահացավ Կառլոս I Մեծի որդին՝ Լյուդովիկ I Բարեպաշտը, ում մահից հետո քաղաքացիական պատերազմ ծագեց ողջ թագավորության տարածքում: Ստեղծված ծանր դրությունից ելնելու համար նրա երեք որդիների միջև կնքվեց Վերդենյան համաձայնագիրը, որով հսկայածավալ Ֆրանկական թագավորությունը տրոհվեց երեք հատվածների՝ համապատասխանաբար Կառլոս Մեծի երեք թոռների միջև:
Այսպիսով, Լյուդովիկ I-ի ավագ որդին՝ Լոթարը ստացավ կայսեր տիտղոս, սակայն նա իշխում էր միայն Միջին թագավորությունում (Ֆրանկական թագավորության կենտրոնական հատվածում): Հետագայում նրա երեք որդիներն էլ իրենց հերթին տրոհեցին հայրական տարածքը համապատասխանաբար Լոթարինգիայի, Բուրգունդիայի և Իտալիայի հյուսիսում տեղակայված Լոմբարդիայի: Հետագայում բոլոր այս հողատարածքները պետք է ևս անկախություն ձեռք բերեին որպես անկախ պետականության կրողներ: Այս տարածքների վրա էլ ձևավորվեցին Բելգիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը, Շվեցարիան, ինչպես նաև ժամանակակից Ֆրանսիայի շրջաններից շտերը: Լյուդովիկ I-ի երկրորդ որդին՝ Լյուդովիկ II Գերմանացին դարձավ Արևելա-Ֆրանկական թագավորության տիրակալը: Հետագայում նրա տիրույթը հիմք հանդիսացավ Սրբազան Հռոմեական կայսրության ստեղծման համար, որից էլ ավելի ուշ պետք է անկախանային Ավստրիան, Գերմանիան, Հունգարիան, Շվեցարիան և Իտալիայի հյուսիսային շրջանները: Լյուդովիկոս I-ի երրորդ որդին՝ Կառլոս II Ճաղատը դարձավ Ֆրանկական թագավորության արևմտյան շրջանների տիրակալը: Նրա տիրույթներն ընդգրկում էին ժամանակակից Ֆրանսիայի տարածքի մեծ մասը: Հետագայում հենց այս տարածքի վրա էլ պետք է վեր խոյանար ևրոպայի ամենազորեղ պետություններից մեկը՝ Ֆրանսիան:

Պատվիրել այս աշխատանքը