Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3200 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 16
1. Տնտեսական աճի էությունը և դրա չափումը
2. Տնտեսական աճի գնահատման եղանակները և գործոնները
Եզրակացություն
2. Տնտեսական աճի որակը. ՀՊՏՀ ներհամալասարանական գիտական դրամաշնորհային հետազոտություն, Ծրագրի գիտական ղեկավար` Հ.Ի. Աղաջանյան, Երևան, «ՏՆՏԵՍԱԳԵՏ» հրատարակչություն 2014
Տնտեսական աճը բարդ ու բազմակողմանի տնտեսական երևույթ է, տնտեսագիտության տեսության և տնտեսական քաղաքականության կարևոր հիմնախնդիրներից մեկը։ Տնտեսական աճը երկրի տնտեսության զարգացման ամփոփ բնութագրիչն է, որը պայմանավորված է ոչ միայն արտադրական ռեսուրսներով, քաղաքականությամբ, օրենսդրությամբ, այլև բազմաթիվ հոգեբանական ու սոցիալական գործոններով։ Տնտեսական աճի պարամետրերը և դրանց դինամիկան լայնորեն կիրառվում են ազգային տնտեսությունների զարգացման բնութագրման համար, տնտեսության պետական կարգավորման մեջ: Տնտեսական աճը ուսումնասիրվել է բոլոր սերունդների տնտեսագետ-տեսաբանների կողմից: Վերջին ժամանակներում տնտեսական աճի տեսությունը դարձել է տնտեսագիտության տեսության առանձին ճյուղ: Իսկ ինչո՞ւ է տնտեսական աճը դիտվում որպես կարևոր նպատակ: Պատասխանը ակնհայտ է: Բնակչության մեկ շնչի հաշվով ազգային արդյունքի ավելացումը նշանակում է կենսամակարդակի բարձրացում: Աճող տնտեսությունն ավելի մեծ հնարավորություններ ունի բավարարելու նոր ձևավորվող պահանջմունքները և լուծելու սոցիալ-տնտեսական հիմնահարցերը ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում: